Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Հռոմի պապը հրաժեշտի հանդիպում կունենա նախագահի հետ

Հռոմի պապը հրաժեշտի հանդիպում կունենա նախագահի հետ
23.02.2013 | 14:50

Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդն այսօր հրաժեշտի հանդիպում կունենա Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոյի հետ։ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի՝ վերջին 600 տարվա մեջ առաջին հրաժարականը տեղի կունենա հինգշաբթի։ Հանդիպմանը ներկա կլինեն նաև մի քանի կարդինալներ, ովքեր կմասնակցեն նոր Պապի ընտրություններին։

Լրատվամիջոցները հաղորդել էին, որ Պապը հրաժարական է տալիս հոգևորականների ոչ ավանդական կողմնորոշման մասին տեղեկատվության արտահոսքի պատճառով։

Դիտվել է՝ 2239

Մեկնաբանություններ